հրդեհաանվտանգ նյութ, զսպանակավոր, կայունություն բորբոսի առաջացման նկատմամբ, կարելի է լվանալ
Քաշ
5 կգ
Նկարագրություն
Lumien Eco Picture LEP-100102 պրոյեկտորի էկրանը չունի կարեր, ուստի արտածվող պատկերը չի աղավաղվի։ Էկրանի երկարությունը կարգավորվում է ձեռքով, ինչը ևս այն դարձնում է հարմար լուծում գրասենյակների, դպրոցների և համալսարանների համար։ Մոդելն ունի 100" անկյունագիծ, կողմերի 1:1 հարաբերակցություն և 160° դիտման անկյուն։
Էկրանն ունի Matte White ծածկույթ, որը չի փոխում իր վրա արտածվող պատկերների գունային փոխանցումը։ Lumien Eco Picture LEP-100102-ը հրակայուն է։ Էկրանի ձեռքի շարժաբերը կանխում է էկրանի ինքնաբերաբար բացվելը։ Ստորին ձողն ապահովում է կտավի իդեալական հարթ ձգվածություն։ Մոդելի ութանկյուն կորպուսը պատրաստված է սպիտակ պոլիմերային պատվածքով պողպատից և հարվածադիմացկուն պլաստիկից։