Արծաթագույն կորպուսով LG F4M5VS6S լվացքի մեքենան ունի 9 կգ հսկայական տարողությամբ թմբուկ։ Դա թույլ է տալիս մեկ անգամից լվանալ մինչև 2 վերմակ, բաճկոն, վերարկու և մինչև 3 անկողնային սպիտակեղենի հավաքածու։ Այսպիսի հսկայական արտադրողականությունը 14 աշխատանքային ծրագրերի և գոլորշով մշակման գործառույթի հետ միասին մոդելը դարձնում են կատարյալ մեծ ընտանիքում օգտագործելու համար։ Ինչպես նաև մեքենայով կարելի է կահավորել փոքր հյուրանոցի լվացքատունը։ Մոդելի չափսերն ընդ որում լիովին ստանդարտ են և կազմում են 60х56.5х85 սմ։ Նախատեսված է լվացքի ընթացքում հագուստ ավելացնելու հնարավորություն։
Ուղիղ շարժաբերով ինվերտորային շարժիչը ապահովում է LG F4M5VS6S լվացքի մեքենայի երկարատև ծառայության ժամկետը։ Քամելու արագությունը կարելի է կարգավորել ձեռքով՝ մինչև 1400 պտ/րոպ սահմաններում։ Դռան արգելափակման գործառույթը մոդելն անվտանգ է դարձնում երեխաներ ունեցող տներում օգտագործելու համար։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի մոդելի խնայողությունը․ այն պատկանում է էներգաարդյունավետության A դասին։