GIGABYTE B650M AORUS PRO AX մայրական սալիկը համապատասխանում է Micro-ATX ձևաչափին։ 244x244 մմ չափսերով սարքը նախատեսված է կոմպակտ իրանում խաղային համակարգչի հավաքման համար։ AMD B650 չիպսեթի կառավարմամբ գործող սալիկն աջակցում է Phoenix և Raphael միջուկներով AMD AM5 պրոցեսորներին։ 12+2+1 սնուցման համակարգը երաշխավորում է պրոցեսորի արագագործության կայունությունը ցանկացած ծանրաբեռնվածության դեպքում։ Սալիկի առավելությունն է գերտաքացումից պաշտպանության բարձր աստիճանը։ Զանգվածային ռադիատորներով ապահովված են երկու M.2 միակցիչները, VRM գոտին և չիպսեթը։
GIGABYTE B650M AORUS PRO AX մայրական սալիկը հագեցած է 4 DDR5 միակցիչով և աջակցում է մինչև 256 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Տեսախաղերի սիրահարներին պետք կգա AMD EXPO և Intel XMP օպերատիվ հիշողության արագացման տեխնոլոգիաների աջակցությունը։ Արագացման դեպքում հիշողության հաճախականությունը կարող է հասնել 8000 ՄՀց-ի։
Սալիկն աջակցում է NVMe արագագործ պինդմարմին կրիչներ։ 4 SATA միակցիչները հարմար են 0, 1 և 10 մակարդակների RAID զանգվածներ ձևավորելու համար։ Ներկառուցված Wi-Fi 6E (802.11ax) և Bluetooth 5.2 մոդուլներն օգտագործվում են անլար կապեր կազմակերպելու համար՝ առանց լրացուցիչ սարքերի կիրառման։ Ինտեգրված ձայնի ձևաչափը 7.1 է։