Revcol 128075 ֆոտոթուղթը մատակարարվում է A4 ձևաչափի 100 թերթից բաղկացած հավաքածուով, որոնցից յուրաքանչյուրն ունի միակողմանի փայլուն ծածկույթ։ Լուսանկարների, կոլաժների, բրոշյուրների էջերի, փաստաթղթերի տպագրության համար նախատեսված փայլուն սպիտակ ֆոտոթուղթն աչքի է ընկնում 230 գ/քմ խտությամբ։ Այն համատեղելի է լուսանկարների տպագրության համար նախատեսված թանաքային տպիչների հետ, որոնք աշխատում են A4 ձևաչափի թերթերով։ Թղթի փայլուն ծածկույթը տպվածքներին հաղորդում է գույների հագեցվածություն և ռեալիստականություն։
Revcol 128075 հավաքածուի թանաքային ֆոտոտպագրության թղթի վրա տպված լուսանկարներն ու պատկերները ձեզ կուրախացնեն լղոզման նկատմամբ կայունությամբ, արագ չորացմամբ և գույների ճշգրիտ փոխանցմամբ։ Թղթի մակերեսի պոլիմերային շերտն ապահովում է տպվածքի պաշտպանությունը խոնավության և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից, ինչի շնորհիվ լուսանկարները ժամանակի ընթացքում չեն դեղնում։ Ֆոտոթղթի հավաքածուն առաջարկվում է թղթե փաթեթավորմամբ։