NINETYGO Outdoor multifunctional backpack ուսապարկը պաշտպանում է մինչև 15.6 դյույմ անկյունագծով նոութբուքը, պլանշետը, շարժական սարքերը և այլ իրեր արտաքին մթնոլորտային ազդեցություններից և վնասվածքներից։ Ներքին բաժանմունքի ծավալը 28 լ է։ Տարբեր մանր պարագաների համար առկա են կայծակաճարմանդով լրացուցիչ գրպաններ։ Ֆիքսատորներով ձգվող գոտիները հարմարավետ են դարձնում հաստության կարգավորումը։ Կանաչ գույնի NINETYGO Outdoor multifunctional backpack ուսապարկը պատրաստված է պոլիեսթերից։ Խոնավադիմացկուն նյութը դիմացկուն է մթնոլորտային տեղումների և մաշվածության նկատմամբ, հեշտությամբ մաքրվում է կեղտից։ Երկարության կարգավորմամբ լայն ուսագոտիները, ուղեբեռի ժապավենը և բռնակը երաշխավորում են հարմարավետություն շահագործման ընթացքում։