4 այրիչներով Gefest СГ СН 1210-02 К2 գազային եփման մակերեսն ունի «Փոքր կրակ» գործառույթ, որը հարմար է կերակուրը մարմանդ եփելու կամ տաքացնելու համար։ Ինքնուրույն սարքը չի պահանջում միացում ջեռոցին։ Սրճեփի կայուն դիրքը երաշխավորում է առանձին տակդիրը։ «Կրկնակի թագ» այրիչը կրակը մատակարարում է զուգահեռ 2 կողմից՝ նպաստելով սպասքի հավասարաչափ և արագ տաքացմանը։ Gefest СГ СН 1210-02 К2-ը հագեցած է բաղադրյալ թուջե ճաղավանդակներով, որոնք կանխում են փոքր տրամագծով սպասքի շրջվելը։ Էմալապատ պողպատից աշխատանքային մակերեսը ջերմային ազդեցությունից չի մգանում և հեշտությամբ մաքրվում է բծերից։ Ամբողջ պարագծով եզրաշրջանակը կանխում է թափված հեղուկի արտահոսքը։ Էլեկտրական բոցավառումն ակտիվացնելու համար առկա է առանձին կոճակ։ Տաքացման ինտենսիվության սահուն կարգավորումն իրականացվում է պտտվող անջատիչների միջոցով։