Indesit ISG5F1HX համակցված սալօջախը հագեցած է չորս գազային այրիչներով՝ տարբեր կերակրատեսակներ միաժամանակ պատրաստելու համար։ Եփման մակերեսը հագեցած է էմալապատ պողպատից արծաթագույն վահանակով և ամուր թուջե ճաղավանդակներով։ Գազ-կոնտրոլը պատասխանատու է գազի անվտանգ մատակարարման և այրիչում բոցի մարման դեպքում դրա ավտոմատ անջատման համար։ Հզորության պտտվող փոխանջատիչների մեջ ներկառուցված է էլեկտրական բոցավառում՝ կայծ առաջացնելու համար։ Indesit ISG5F1HX-ը հագեցած է 55 լիտր տարողությամբ էլեկտրական ջեռոցով՝ տաքացման տարբեր ռեժիմներով։ Մոդելում առկա է կոնվեկցիա՝ ջերմության հավասարաչափ բաշխման համար, և գրիլ՝ տապակելիս ոսկեգույն կեղև ստանալու համար։ Գոլորշով մաքրման գործառույթը փափկեցնում է ճարպն ու սննդի չորացած մնացորդները խցիկի ներսում։ Բարձրությամբ կարգավորվող ոտքերով սալօջախի լրակազմում ներառված են ճաղավանդակ և ջեռոցում կերակրատեսակներ պատրաստելու համար նախատեսված տապակ։