Melitta Е 950-103 սուրճի մեքենան օգտագործվում է էսպրեսո և ամերիկանո պատրաստելու համար։ Առկա է միաժամանակ 2 գավաթ սուրճ պատրաստելու գործառույթ։ Սուրճի թնդության և ջերմաստիճանի ինքնուրույն կարգավորումը թույլ կտա ստանալ ձեր պահանջին համապատասխան ըմպելիք։ Առկա է սուրճի թնդության 3 աստիճան։ Սուրճի արտահոսքի անցքը կարգավորվում է ըստ բարձրության՝ մինչև 135 մմ։ Հատիկների տարողությունը 125 գ է։ Պատրաստումից առաջ տարայում սուրճը ցողվում է ջրով՝ հաճելի բուրմունք ստանալու համար։
Melitta Е 950-103-ը պատրաստված է ոճային դիզայնով և ունի բարձր տեխնոլոգիականություն։ Սուրճի մեքենայի մաքրման գործընթացը լիովին ավտոմատացված է։ Մեքենայի կողմից սպառվող հզորությունը կազմում է ընդամենը 1400 W։ Կարգավորիչի օգնությամբ դուք ընտրում եք գավաթի համար սուրճի անհրաժեշտ քանակությունը։ Սուրճի մեքենայի միացումը կարելի է ծրագրավորել նախապես սահմանված ժամին։ Գավաթների տակդիրը հագեցած է տաքացմամբ։ Մեքենայի անջատումը հնարավոր է ավտոմատ կերպով՝ էներգախնայողության ներկառուցված ռեժիմի շնորհիվ։ Մոդելում օգտագործվող ճնշումը կազմում է 15 Bar։ «0 Վատտ» ռեժիմի օգնությամբ մեքենան անջատվում է ցանցից։