Digma tome էլեկտրոնային գիրքը տվյալներն արտածում է սենսորային 6 դյույմանոց էկրանին։ Pearl սերնդի էկրանի առանձնահատկությունն են արձագանքման կարճ ժամանակը, մարտկոցի լիցքի խնայողությունը և բարձր կոնտրաստայնությունը։ Մոխրագույն պլաստիկե իրանի կառուցվածքում նախատեսված են էջերը թերթելու կոճակներ և բարձրախոս, որի շնորհիվ կարելի է լսել աուդիոգրքեր։
1500 մԱժ տարողությամբ մարտկոցի էներգիան բավարար է Digma tome-ի 24 ժ ինքնավար աշխատանքի համար։ Մոդելն աջակցում է «Ձայնով ընթերցում» գործառույթին, որը տեքստային ֆայլը վերածում է աուդիոյի՝ տոնայնությունը կարգավորելու հնարավորությամբ։ Գրքերի պահպանման համար հատկացված է 32 ԳԲ հիշողություն՝ հետագայում microSDHC քարտի օգնությամբ մինչև 64 ԳԲ մեծացնելու հնարավորությամբ։