Մոխրագույն կորպուսով 27" TCL 27G64 QD մոնիտորը խաղային մոդել է։ Էկրանն ունի կողմերի դասական հարաբերակցություն, անկյունագիծը կազմում է 27 դյույմ։ 2560x1440 պիքսել թույլատրությունը երաշխավորում է գրաֆիկայի և տեքստերի մանր դետալների հստակությունը։ Fast-HVA մատրիցն ունի 178° դիտման անկյուններ։ Դա թույլ է տալիս դիտել բովանդակությունը ցանկացած դիտանկյունից՝ պատկերը չի աղավաղվի, իսկ գույները չեն խամրի։ miniLED մատրիցի լուսավորությունն ավտոմատ կերպով կարգավորում է պատկերի կոնտրաստայնությունը։ 8bit+FRC գույնի խորությունը թույլ է տալիս վերարտադրել ավելի քան 1 մլրդ երանգ և դարձնում է դրանց անցումները սահուն։ TCL 27G64 QD-ի ստատիկ կոնտրաստայնությունը 5000:1 է, իսկ դինամիկը՝ 6M:1։ Դրանք թույլ են տալիս տեսնել դետալները խաղերի և ֆիլմերի մութ ու լուսավոր տեսարաններում։ 27" TCL 27G64 QD մոնիտորի թարմացման առավելագույն հաճախականությունը 180 Հց է։ Այն երաշխավորում է կադրերի սահուն հերթափոխ էկրանին։ AMD FreeSync և NVIDIA G-SYNC Compatible տեխնոլոգիաները վերացնում են պատկերի պատռվածքները՝ համաժամեցնելով մոնիտորի թարմացման հաճախականությունը տեսաքարտի հետ։ Պիքսելի արձագանքման ժամանակը կազմում է ընդամենը 1 մվ, ինչը բացառում է հետագծերը արագ շարժվող օբյեկտների հետևում։ 99% sRGB գունային ընդգրկույթը հարմար է գրաֆիկայի հետ աշխատելու համար։