Սպիտակ գույնի HEPA Xiaomi BHR6945GL զտիչը հարմար է Xiaomi Robot Vacuum E10/ E12/ S20 ռոբոտ-փոշեկուլներում տեղադրելու համար։ Զտիչի հիմնական մասը կազմում է միկրոմանրաթելը, որն ունի շերտավոր կառուցվածք։ Դրա շնորհիվ այն որսում է փոշու մանրագույն մասնիկները, կենդանիների մազերը, ծաղկափոշին և այլ ալերգեններ։ Պլաստիկե հիմնակմախքն ապահովում է զտիչի հեշտ տեղադրումը փոշեկուլի համապատասխան խցիկում։
HEPA Xiaomi BHR6945GL զտիչը բազմակի օգտագործման ծախսանյութ է։ Այն կարելի է պարբերաբար լվանալ՝ կուտակված կեղտը հեռացնելու համար։ Ժամանակի ընթացքում զտիչի արդյունավետությունը նվազում է, ինչը նախատեսում է այն մոտավորապես յուրաքանչյուր 3 – 6 ամիսը մեկ փոխարինելու անհրաժեշտություն։ Ներկայացված լրակազմում առկա է 2 միատեսակ զտիչ։