Սև գույնի և ուղղանկյունաձև [SBMPXS01GK] գորգիկն ունի փոքր՝ 250/200/3 մմ չափս և նախատեսված է համակարգչային մկնիկի հետ աշխատելու համար. այն վերացնում է կուրսորի դողալու, խցանվելու և ցնցումների հետ կապված խնդիրները։ Աքսեսուարը պաշտպանում է մկնիկի ստորին մասը աղտոտումներից, որոնք կարող են հրամանների կատարման սխալներ առաջացնել, ինչպես նաև կանխում է սեղանի մակերեսի վնասումը։
[SBMPXS01GK] գորգիկը պատրաստված է ռետինից, նյութը դիմացկուն է, մաշվածակայուն և գործնական, իսկ ռետինե հիմքը տեղից չի շարժվի ձեռքի կտրուկ շարժումների ժամանակ։ Գործվածքից speed + control ծածկույթը մեղմացնում է հարվածներն ու վիբրացիաները՝ ստեղծելով հարմարավետ պայմաններ խաղերի, աշխատանքի և ամենօրյա օգտագործման համար։ Գորգիկի եզրերը կարված են բոլոր կողմերից, ինչը պաշտպանում է այն դեֆորմացիայից և քայքայումից։