Necchi 3517 կարի մեքենան կոմպակտ, հարմարավետ և ֆունկցիոնալ մոդել է կիսաավտոմատ օղակով և կարի 12 գործողությունների աջակցությամբ։ Ուղղահայաց ճոճվող մաքոքով մեքենան հարմարեցված է կենցաղային պայմաններում աշխատելու համար։ Աշխատանքային գոտու լուսավորության շնորհիվ դուք կկարողանաք տեսնել գործվածքի բոլոր նրբությունները և ընտրել կարի օպտիմալ ռեժիմը։
Necchi 3517-ի իրանի թևքային հարթակի օգնությամբ կարելի է մշակել թևքեր ունեցող տեքստիլ արտադրանքներ։ Մոդելը կատարում է օվերլոկային, առաձգական (տրիկոտաժի), գաղտնի, ինչպես նաև դեկորատիվ կարեր։ Մեքենան համալրված է կայծակաճարմանդներ կարելու, օղակներ պատրաստելու, կոճակներ ամրացնելու թաթիկներով, ինչպես նաև զիգզագ կատարելու ունիվերսալ թաթիկով։ Պարագաները պահելու համար իրանի կառուցվածքում նախատեսված է հատուկ խցիկ։