EVOLUTION HM7 արծաթագույն հարիչը մինչև 500 Վտ հզորությամբ հագեցած է երկու զույգ գլխիկներով։ Հարիչները օգտագործվում են ձվեր, մուսեր հարելու համար։ Իսկ կեռիկների օգնությամբ կարելի է հունցել միջին խտության խմոր։ Մոդելը կարող է անընդմեջ աշխատել 5 րոպե։ Այդ ընթացքում կարելի է հասնել բաղադրիչների հավասարաչափ խառնման կամ բարձր պիկերի՝ կրեմների հետ աշխատելիս։ Հինգ արագությունների միջոցով դուք կկարողանաք կարգավորել հզորությունն ու ազդեցության ինտենսիվությունը ցանկացած բաղադրատոմսի համար։ Տուրբո ռեժիմի միացման դեպքում սարքը զարգացնում է առավելագույն հզորություն։ Այս ծրագիրը թույլ է տալիս արագ հասցնել բաղադրիչները անհրաժեշտ խտության, հեռացնել գնդիկները խմորից։
EVOLUTION HM7 հարիչն ունի չժանգոտվող պողպատից և պլաստիկից պատրաստված իրան։ Ծածկույթը հարթ է, փայլուն, դրանից հեշտությամբ մաքրվում են կաթիլներն ու մատնահետքերը։ Քրոմապատ պողպատից գլխիկներն ամուր են, դիմացկուն մաշվածության և կոռոզիայի նկատմամբ։ Մոդելում կա կոճակ՝ գլխիկներն արագ հանելու համար։ Սարքն ունի պաշտպանություն գերտաքացումից։ Տվիչն ավտոմատ անջատում է սնուցումը տաքացման թույլատրելի առավելագույն ջերմաստիճանը գերազանցելու դեպքում։