TWS Huawei Freebuds 5i ականջակալներն ապահովում են ձայնի վերարտադրման բարձր որակ շփվելիս և երաժշտություն լսելիս։ Hi-Res Audio սերտիֆիկատը և հաճախությունների լայն դիապազոնն ապահովում են աուդիոյի վերարտադրում HD որակով։ Ներկառուցված խոսափողը հստակությամբ փոխանցում է ձայնը։ Ակտիվ աղմուկի չեղարկման համակարգը նվազագույնի է հասցնում արտաքին աղմուկը։
Կորպուսի վրա տեղադրված են սենսորային կոճակներ ինտուիտիվ կառավարման համար։ Huawei Freebuds 5i ականջակալները համապատասխանում են խոնավությունից և փոշուց պաշտպանվածության IP54 ստանդարտին։ Ինքնավար աշխատանքի ժամանակը՝ դյուրակիր պատյանից վերալիցքավորումների հաշվառմամբ, կազմում է մինչև 28 ժամ։ Արագ լիցքավորման գործառույթն օգնում է վերականգնել էներգետիկ ռեսուրսը կարճ ժամանակում։