Haier C2F737CLBG սառնարանը հուսալի, տարողունակ և անաղմուկ սառնարանային սարք է, որն ունի 59.5x199.8x67.2 սմ չափսեր։ Դրա շնորհիվ դուք ստանում եք սարքը կոմպակտ տեղադրելու հնարավորություն։ Սարքի դիմային վահանակի վրա առկա է էկրան՝ կառավարման վահանակով, որը թույլ է տալիս կարգավորել ջերմաստիճանը, ջերմաստիճանային գոտին և այլն։ Սարքի ստորին մասում տեղակայված է սառցախցիկը, ինչը թույլ է տալիս հարմարավետորեն օգտվել դրա տարածությունից, որը բաժանված է չորս թափանցիկ արկղերով։
Haier C2F737CLBG-ի ընդհանուր ծավալը հասնում է 386 լ. սառցախցիկին բաժին է ընկնում 108 լ, իսկ սառնարանային խցիկին՝ 278 լ։ Մոդելի առանձնահատկությունը No Frost համակարգով լիովին ավտոմատացված հալեցման աջակցությունն է։ Սա թույլ է տալիս ընդհանրապես չմտածել այն մասին, որ սառնարանն անհրաժեշտ է անջատել դրա միջի սառույցը հալեցնելու համար. համակարգը վերահսկում է ներքին միկրոկլիման՝ թույլ չտալով սառցե կեղևի առաջացում։ Սառնարանային խցիկի ներսում տարածությունը բաժանված է դարակներով և արկղերով։ Դռան վրա նույնպես նախատեսված են դարակներ՝ մթերքների և շշերի համար։