Ոսկեգույն ներդիրներով սև գույնի Haier HVC550 ուղղահայաց փոշեկուլը համալրված է հզոր շարժիչով, ինչի շնորհիվ հեշտ կլինի մաքրել հատակի ցանկացած տեսակի ծածկույթ։ Ձեռքի ռեժիմով հարմար է մաքրել ավտոմեքենայի սրահը և փափուկ կահույքը։ Լարի բացակայությունը փոշեկուլը դարձնում է շարժունակ. դրանով կարելի է տեղափոխվել սենյակից սենյակ։ 0.5 լ ծավալով տարան տեղակայված է փոշեկուլի վերին մասում և հագեցած է HEPA 12 նուրբ մաքրման ֆիլտրով, որը հեռացնում է փոշու և ալերգենների մանրագույն մասնիկները։ Haier HVC550 ուղղահայաց փոշեկուլի բռնակի վրա տեղադրված է հզորության կարգավորիչ՝ ներծծման արագության սահուն ընտրության համար։ Թվային էկրանին ցուցադրվում են ընտրված ռեժիմը, լիցքավորման և փոշեկուտակիչի լցվածության մակարդակը։ Էլեկտրաշարժաբերով, լուսավորությամբ և երկու հանովի գլաններով տուրբոխոզանակը թույլ է տալիս հեշտությամբ հեռացնել փոշին և ընտանի կենդանիների մազերը։ Մարտկոցի տարողությունը բավարարում է փոշեկուլի կայուն աշխատանքին 10 – 60 րոպեի ընթացքում՝ կախված ընտրված հզորությունից։ Անսարքությունների ինքնաախտորոշումն օգնում է ժամանակին նկատել փոշեկուլի աշխատանքի խափանումը։