Սպիտակ գույնի Knight Kitty համակարգչային բազկաթոռն ունի ամուր կառուցվածք, որը 3-րդ դասի գազլիֆտի հետ համատեղ ապահովում է քաշային սահմանափակում մինչև 120 կգ։ Մեջքի հենակի և նստատեղի պաստառապատումը պատրաստված է գործվածքից։ Նյութն ապահովում է օդի ազատ շրջանառություն, որի շնորհիվ մեջքը չի քրտնի բազկաթոռին երկար գտնվելու դեպքում։ Պորոլոնից լցոնիչը երաշխավորում է փափուկ նստելատեղ։ Մոդելը տեղադրվում է 50 մմ տրամագծով անիվներով պլաստիկ խաչարդի վրա՝ ցանկացած մակերևույթով ազատ տեղաշարժվելու համար։
Knight Kitty համակարգչային բազկաթոռը համալրված է գլխակալով և փափուկ բարձիկներով չկարգավորվող արմնկակալներով՝ հարմարավետ նստելու համար։ Մեջքի հենակի թեքման անկյունը կարգավորվում է 90-110° միջակայքում։ Բազկաթոռի բարձրությունը նույնպես կարգավորվում է 1140-1310 մմ միջակայքում՝ ցանկացած հասակ ունեցող օգտատերերի հարմարավետ օգտագործման համար։