SmartWay 1000W Mechanical Type կոնվեկտորը 1000 Վտ հզորությամբ ապահովում է մինչև 15 մ² մակերեսով փոքր սենյակի ջեռուցումը։ X-աձև տաքացուցիչ տարրը նպաստում է ջերմության հավասարաչափ բաշխմանը և սենյակի առավելագույնս արդյունավետ ջեռուցմանը։ Կառավարման վահանակի վրա տեղադրված են երկու դիրքային անջատիչ և տաքացման ինտենսիվության պտտվող կարգավորիչ։ Հավաքածուի մեջ ներառված են անիվներով հենակ-ոտքեր հատակին տեղադրելու և անհրաժեշտության դեպքում հեշտ տեղափոխելու համար։ Առկա է նաև պատին մոնտաժելու հնարավորություն։ SmartWay 1000W Mechanical-ի կառուցվածքում ներդրված են ցայտերից պաշտպանություն և ավտոմատ անջատում գերտաքացման դեպքում։