HP DeskJet Ink Advantage 6525, HP DeskJet Ink Advantage 4615, HP DeskJet Ink Advantage 5525, HP DeskJet Ink Advantage 4625, HP DeskJet Ink Advantage 3525
Նկարագրություն
Թանաքային քարթրիջ HP 655 (CZ109AE) – քարթրիջ է, որը համատեղելի է HP DJ Ink Advantage տպիչների հետ։ Այն կդառնա անփոխարինելի նյութ թանաքային սարքերի սեփականատերերի համար։ Քարթրիջն առանձնանում է սև թանաքի բարձր որակով և գերազանց ռեսուրսով՝ սկսած 550 էջից 5% լցվածության դեպքում։ Տպագրված փաստաթղթերն ունեն հագեցած սև տեքստ և հստակ գրաֆիկա, որոնք դիմացկուն են լղոզման նկատմամբ։
HP 655 (CZ109AE)-ն Ձեզ կազատի թանաքի արտահոսքից և բծերից։ Դրա կառուցվածքը բացառում է նման թերությունների առկայությունը և կանխում է տպող գլխիկի խափանումը։ Ընդ որում, օգտագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը հասցվում է նվազագույնի։ Թանաքի ծախսը կախված կլինի էջի լցվածությունից։ Տվյալ քարթրիջը կապահովի որակյալ տպագրություն ցանկացած թղթի վրա։ Փաթեթում ներառված է մեկ քարթրիջ։