Rowenta CV7243F0 լիաչափ վարսահարդարիչը հագեցած է երկու արագությամբ և երեք ջերմաստիճանային ռեժիմով՝ տարբեր խտության և տեսակի մազերը հարդարելու համար։ Անկախ կարգավորումը թույլ է տալիս սարքի աշխատանքը հարմարեցնել անձնական նախասիրություններին։ Առկա է սառը օդափչման ռեժիմ՝ սանրվածքի ստեղծման ավարտական փուլում հարդարումն ամրացնելու համար։
Rowenta CV7243F0-ն իոնների գեներատորով հեռացնում է ստատիկ էլեկտրականությունը և դրանով իսկ թույլ չի տալիս մազերին փափկամազոտ դառնալ։ Վարսահարդարիչը համալրված է նեղ ծայրափողակով կոնցենտրատոր գլխադիրով՝ ընտրված խոպոպների վրա օդի հզոր հոսք մատակարարելու համար, և «մատիկներով» դիֆուզորով՝ թեթև ծավալ հաղորդելու և գանգուրները խնամքով չորացնելու համար։ Զտիչը կարելի է հանել մազերից, փոշուց և այլ կեղտերից մաքրելու հարմարավետության համար։ Պաշտպանության համակարգն անջատում է վարսահարդարիչը երկարատև աշխատանքի հետևանքով գերտաքացման դեպքում։