Bosch SPV6EMX70Q սպասք լվացող մեքենան նախատեսված է մինչև 10 սպասքի հավաքածուի բեռնման համար։ Ափսեների, կաթսաների, բաժակների, սեղանի պարագաների բաշխման համար նախատեսված է 3 զամբյուղ։ Վերևինի բարձրությունը կարելի է կարգավորել ըստ կարիքների։ HygienePlus ֆունկցիան սպասքը մշակում է բարձր տաքացման ջերմաստիճան ունեցող ջրով։ Դա ապահովում է բակտերիաների, վնասակար միկրոօրգանիզմների, տհաճ հոտերի վերացումը։ Կոնդենսացիոն համակարգը չորացումն իրականացնում է բնական եղանակով։ Bosch SPV6EMX70Q սպասք լվացող մեքենայում ներդրված է 6 ավտոմատ ծրագիր։ Դռան վրա տեղադրված են էլեկտրոնային կոճակներ և դիսփլեյ։ Աջակցվում է գործառույթների հեռակառավարումը շարժական սարքի Home Connect հավելվածի միջոցով։ InfoLight համակարգը լուսային շող է պրոյեկտում հատակին և հարմար է դարձնում ցիկլի ընթացիկ վիճակի տեսողական վերահսկումը։ AquaStop համակարգը պաշտպանում է ջրի արտահոսքից՝ լցման գուլպանի և իրանի անսարքությունների հայտնաբերման դեպքում։