Intel Core i7-10700K BOX պրոցեսորը կապահովի խաղային կամ աշխատանքային համակարգչի արդյունավետ աշխատանքը։ 8 միջուկային և 16 հոսքային Comet Lake ճարտարապետությունը 3-րդ մակարդակի (L3) քեշով նախատեսում է ամբողջ համակարգի արտադրողականության բարձր մակարդակ։ Իսկ պրոցեսորի՝ 128 ԳԲ օպերատիվ հիշողություն ապահովելու ունակությունը հիանալի պայմաններ է ստեղծում պահանջկոտ խաղերում արագագործության համար։ Ազատ բազմապատկիչը թույլ կտա պրոցեսորին «արագանալ» մինչև 5.1 ԳՀց։ Պրոցեսորին անհրաժեշտ բլոկները միացնելու համար օգտագործվում է PCI-E 3.0 կարգավորիչ՝ 8 GT/s թողունակությամբ։
Intel Core i7-10700K BOX պրոցեսորի կառուցվածքում առկա է Intel UHD Graphics 630 գրաֆիկական միջուկ, որի շնորհիվ կարելի է միացնել բավականին հզոր տեսաքարտ։ Պրոցեսորի կողմից 64-բիթանոց հրահանգների հավաքածուի (EM64T) և վիրտուալացման տեխնոլոգիայի աջակցությունը զգալիորեն ընդլայնում է դրա հնարավորություններն առցանց խաղերի և ծրագրավորման ոլորտում։ Իսկ Enhanced SpeedStep էներգախնայողության տեխնոլոգիան կրճատում է էլեկտրաէներգիայի կորուստները՝ կարգավորելով պրոցեսորի բոլոր բաղադրիչների աշխատանքը՝ կախված ծանրաբեռնվածությունից։ Դրա շնորհիվ նվազում է էլեկտրաէներգիայի սպառման հզորությունը և ջերմատվությունը։