Windows 11 Home հիմքով Tecno Megabook K15SDA նոութբուքը՝ 6-միջուկանի AMD Ryzen 5 պրոցեսորով և 8 ԳԲ ՕՀՀ-ով, հարմար է աշխատանքի, ուսման և ժամանցի համար։ Պահանջկոտ ծրագրեր գործարկելու համար առկա է օպերատիվ հիշողությունը մինչև 32 ԳԲ մեծացնելու հնարավորություն։ SSD կրիչի 512 ԳԲ-ը բավարար է համակարգային ֆայլերի, տեղադրված ծրագրերի և անձնական տվյալների պահպանման համար։
Tecno Megabook K15SDA-ն պատրաստված է մոխրագույն ալյումինե կորպուսով՝ կափարիչը 180° բացելուն դիմացկուն ծխնիներով։ 1920x1080 կետայնությամբ 15.6 դյույմանոց էկրանը համալրված է փայլուն ծածկույթով, որը պահպանում է պատկերի պայծառությունն ու հագեցվածությունը։ Մոդելն ունի մատնահետքի սկաներ՝ տվյալների կենսաչափական պաշտպանության համար։ Վեբ-տեսախցիկը համալրված է պաշտպանիչ վարագույրով՝ գաղտնիությունը պահպանելու համար։