28" (70 սմ) LED հեռուստացույց LG 28TN515S-WZ-ը թողարկվում է 2020 թվականից նրբագեղ սպիտակ գույնով։ Էկրանի անկյունագիծը կազմում է 28 դյույմ կամ 70 սմ, թույլատրությունը՝ HD, 1366x768։ Կողմերի հարաբերակցությունը 16:9 է։ HD 720p թույլատրությունը թույլ է տալիս ստանալ ավելի մանրամասն պատկեր՝ տեքստուրաների որակյալ մշակմամբ։ Պայծառության ցուցանիշը գտնվում է 250 կդ/մ² սահմաններում, կոնտրաստայնությունը հավասար է 1200-ի։ Նախատեսված է WEB OS օպերացիոն համակարգ, ինչպես նաև ապահովվում է Smart TV տեխնոլոգիան։ Ինտերնետ ցանց մուտք գործելու համար օգտագործվում են Wi-Fi և Ethernet (RJ-45)։ Հեռուստահաղորդումների դիտման հարմարավետության համար ներկառուցված է տելետեքստի տարբերակ։ Virtual Surround տեխնոլոգիայի միջոցով փոխանցվում է 10 Վտ հզորությամբ ծավալային ձայն։
LG 28TN515S-WZ-ն ունի հեղուկաբյուրեղային էկրան՝ LED-հետլուսավորությամբ։ Ներկառուցված միջերեսներ՝ HDMI, AV, USB 2.0, HDMI CEC։ Այլ սարքեր միացնելու համար նախատեսված է Bluetooth մոդուլ։ Ավելի հարմարավետ դիտման և տարածության խնայողության համար առկա է հեռուստացույցը պատին ամրացնելու հնարավորություն։ Լրացուցիչ գործառույթներին են պատկանում՝ քնի թայմերը, ավտոանջատումը, սպորտ/ֆիլմ/խաղ ռեժիմը, էներգախնայողության գործառույթը։