AI արտադրողականություն - 1801 TOPs, L2 քեշ - 64 Մբ
Կոմպլեկտավորում
SPECTRA LINK մալուխ, փաստաթղթեր, անցումային հարմարիչ 16 pin-ից 3 x 8 pin
Չափսեր և քաշ
Ցածրապրոֆիլ քարտ (Low Profile)
Ոչ
Զբաղեցրած ընդլայնման սլոթերի քանակ
3.4
Տեսաքարտի երկարություն
330 մմ
Տեսաքարտի լայնություն
138 մմ
Տեսաքարտի հաստություն
67.8 մմ
Նկարագրություն
Zotac GeForce RTX 5080 GAMING SOLID OC White Edition տեսաքարտը՝ NVIDIA Blackwell միկրոճարտարապետությամբ և 16 ԳԲ GDDR7 օպերատիվ հիշողության մոդուլով, հարմար է բարձր կարգավորումներով ճառագայթների հետագծմամբ 4K գեյմինգի, պրոֆեսիոնալ 3D մոդելավորման, միաժամանակ տասնյակ ծրագրեր գործարկելու համար։ 1801 TOPs արհեստական բանականության արտադրողականության շնորհիվ թույլ է տալիս գործարկել ԱԲ մոդելներ և գեներացնել պատկերներ առանց ամպային ծառայությունների։ 64 ՄԲ գերարագ L2 քեշ հիշողությունը մեծացնում է արտադրողականությունը, քանի որ քարտն ավելի հազվադեպ է դիմում դանդաղ տեսահիշողությանը։ Մոդելը կարող է միաժամանակ արտածել 8K Ultra HD պատկեր 4 մոնիտորի վրա։
Zotac GeForce RTX 5080 GAMING SOLID OC White Edition տեսաքարտն ունի RGB լուսավորություն։ ZOTAC SPECTRA 2.0 ծրագրային ապահովման միջոցով այն կարելի է համաժամեցնել համակարգչի այլ բաղադրիչների լուսային էֆեկտների հետ։ Երեք առանցքային հովհարիչներն ապահովում են արագ ջերմահեռացում նույնիսկ տուրբո ռեժիմում։ Մայրական սալիկին միանալու համար օգտագործվում է PCIe 5.0 գերարագ ինտերֆեյսը։ 16 pin-ից 3 x 8 pin անցումային հարմարիչի շնորհիվ քարտը կարելի է միացնել հին նմուշի սնուցման բլոկներին։ Տեսաքարտ գնելիս կարիք չի լինի փոխել սնուցման բլոկը։