Creative Sound Blaster Blaze ականջակալները գրավում են իրենց դիզայնով, ինչպես նաև համապատասխանում են 2.0 ստանդարտին։ Խաղային ականջակալը համալրված է ականջն ամբողջությամբ ընդգրկող բարձիկներով, որոնք չեն ճնշում և ապահովում են լիարժեք հարմարավետություն օգտագործման ընթացքում։ Փակ ակուստիկ կառուցվածքի շնորհիվ ձայնը ստացվում է մաքուր և անընդհատ, ինչը չափազանց կարևոր է իսկական երաժշտասերի համար։
Սև և կարմիր գույնի Creative Sound Blaster Blaze-ը դուր կգա յուրաքանչյուրին։ Ականջակալները վերարտադրում են 20-ից մինչև 20000 Հց հաճախականություններ, իսկ դրանց զգայունությունը կազմում է 105 դԲ։ Մալուխը միանում է միակողմանի և ունի ոչ սիմետրիկ կառուցվածք։ Ականջակալների իրանի վրա առկա են ֆունկցիոնալ կոճակներ, որոնք թույլ են տալիս կարգավորել ձայնի ուժգնությունը և միացնել խոսափողը։