Սպիտակ գույնի Korting KFP 0203 W 135 խոհանոցային կոմբայնը ստացել է 9 կցորդ։ Դրա օգնությամբ կարելի է ցիտրուսային մրգերից հյութ քամել, մթերքները խառնել մինչև միատարր վիճակի, հարել զանգվածները, հունցել խմոր, կտրատել և մանրացնել բանջարեղենը։ Շարժիչի 1200 W հզորության շնորհիվ մոդելը հեշտությամբ կհաղթահարի պինդ խառնուրդների հունցումը, կոշտ մթերքների՝ ընկույզների, չորահացերի մանրացումը։ 6 արագությունները թույլ են տալիս ճշգրիտ կարգավորել մշակման ուժգնությունը տարբեր տեսակի բաղադրիչների համար։ Իմպուլսային ռեժիմում կոմբայնը կաշխատի կարճ, հզոր իմպուլսներով։ Այս ծրագիրն օգնում է վերահսկել ուտեստի խտությունը և թույլ չի տալիս շարժիչի գերտաքացում։ Korting KFP 0203 W 135 խոհանոցային կոմբայնը հագեցած է 2.3 լ տարողությամբ թասով։ Այն մեծածավալ չէ, սակայն թույլ է տալիս մեկ անգամից պատրաստել ուտեստի 2-4 բաժին։ Տարայի վրա առկա է չափիչ սանդղակ՝ պարունակությունը վերահսկելու համար։ Թասի բռնակները հեշտացնում են դրա հանումը։ Սարքը պաշտպանված է սխալ հավաքման, գերտաքացման և ծանրաբեռնվածության դեպքում միացումից։