Kitfort KT-5172 ձեռքի փոշեկուլն աշխատում է մարտկոցով։ Դա նրան դարձնում է հարմար օգնական ավտոմեքենայի սրահը և շինության փոքր հատվածները մաքրելիս։ Սարքում միաժամանակ համադրված են 4 սարքի գործառույթներ՝ կոմպակտ փոշեկուլ նեղ և խավավոր գլխադիրներով, լապտերիկ, անվադողերի և փչովի իրերի փչման համար նախատեսված կոմպրեսոր, ինչպես նաև տրանսպորտային միջոցների անվադողերում ճնշումը չափելու համար մանոմետր։ E11 ֆիլտրը մանրակրկիտ կերպով կլանում է փոշին։
Kitfort KT-5172 փոշեկուլը հագեցած է 0.2 լ ծավալով հանովի պլաստիկ տարայով։ Միացման կոճակի վերևում գտնվող լուսադիոդային լապտերիկը ձևավորում է վառ ուղղորդված լույսի հոսք և բարելավում է տեսանելիությունը մթության մեջ։ Էկրանով և կոճակներով կառավարման վահանակը երաշխավորում է սարքի գործառույթների պարզ կառավարում։ Մարտկոցի մեկ լիցքավորումը բավարարում է 4-ը 1-ում փոշեկուլի մինչև 25 րոպե ինքնավար աշխատանքի համար։