Dahua DH-IPC-HFW2230SP-S-0360B-S2 IP տեսախցիկը ներփակված է մետաղական կորպուսում, որը պաշտպանված է IP67 դասով, կայուն է ցածր և բարձր ջերմաստիճանների, մինչև 95% բարձր խոնավության նկատմամբ։ Մոդելը ունիվերսալ է, կարող է տեղադրվել ինչպես ներսում, այնպես էլ դրսում։ Սարքը նախատեսված է տեսահսկման, գույքի պաշտպանության և տարածք կամ օբյեկտ կողմնակի անձանց մուտքը կանխելու համար։ Տեսախցիկում նախատեսված է շարժման հայտնաբերման գործառույթ, տեխնոլոգիան ակտիվացնում է նկարահանումը միայն տեսադաշտում շարժվող օբյեկտի առկայության դեպքում և դրանով իսկ խնայում է էլեկտրաէներգիան։
Dahua DH-IPC-HFW2230SP-S-0360B-S2 IP տեսախցիկը հագեցած է CMOS Progressive Scan 1/2.8” մատրիցով, օբյեկտիվն ունակ է նկարահանել սև-սպիտակ և գունավոր պատկեր 1920x1080 կետայնությամբ։ Տեսախցիկը փոխանցում է հստակ, պայծառ պատկեր առանց տեսողական խոտանումների, իսկ ինֆրակարմիր լուսավորության շնորհիվ այն կարող է տեսանկարահանում իրականացնել մթության մեջ 30 մ շառավղով։ Մոդելում նախատեսված է Starlight տարբերակը, որն ավտոմատ կերպով վերացնում է աղմուկը գիշերային նկարահանման ժամանակ։ Սարքից ստացված տվյալները կարելի է պահպանել մինչև 256 ԳԲ ծավալով հիշողության քարտի վրա կամ փոխանցել պաշտպանված ամպային տարածք։