Սև գույնի Bosch BGL8ALL5 փոշեկուլն օգտագործվում է չոր մաքրման համար։ Ցիկլոնային զտման համակարգի շնորհիվ ներքաշման ուժը չի նվազում տարայի լցվելիս, և կարիք չկա հաճախակի ընդհատել աշխատանքը տարան մաքրելու համար։ Նուրբ մաքրման զտիչը պահում է փոշու մանրադիտակային մասնիկները, բորբոսի սպորները, որպեսզի դրանք կրկին չհայտնվեն օդում։ Տելեսկոպիկ խողովակը և 12 մ երկարությամբ լարն ապահովում են մոդելի գործողության մինչև 15 մ շառավիղ։ Սա թույլ է տալիս մեկ վարդակից մաքրել 80-100 մ² մակերեսով ամբողջ բնակարանը, հեշտությամբ հասնել հեռավոր անկյուններին և պատշգամբին, նույնիսկ եթե այնտեղ էլեկտրացանցին հասանելիություն չկա։ Bosch BGL8ALL5 փոշեկուլն ունի 5 կցորդ, այդ թվում՝ լվացող կցորդ փափուկ կահույքը ջրի կամ լվացող լուծույթի օգնությամբ մաքրելու համար։ Մյուս կցորդները թույլ են տալիս հավաքել փոշին և բուրդը պաստառապատումից ու խավոտ մակերեսներից, փոշեկուլով մաքրել գորգը և մաքրություն անել շրիշակների երկայնքով։