ASRock AMD Radeon RX 7600 Steel Legend OC [RX7600 SL 8GO] տեսաքարտը՝ AMD RDNA 3 ճարտարապետությամբ, ապահովում է գրաֆիկայի սահունությունն ու արագությունը պահանջկոտ հաշվողական ռեսուրսների մշակման ժամանակ։ Այն հարմար է կոնտենտ ստեղծողների և գեյմերների համար։ Պրոցեսորն աշխատում է 1720 ՄՀց հաճախականությամբ, որն արագացման (OC) ռեժիմում կարող է բարձրանալ մինչև 2725 ՄՀց արժեքի։ Գրաֆիկական ադապտերի արագագործությունը պայմանավորված է 8 ԳԲ GDDR6 հիշողությամբ։
ASRock AMD Radeon RX 7600 Steel Legend OC տեսաքարտը հագեցած է սպիտակ ոճավորված պատյանով և հակառակ կողմում տեղադրված մետաղական կոշտության թիթեղով։ 3 օդափոխիչով, ջերմային խողովակներով և ռադիատորով հովացման համակարգը պահպանում է ցածր ջերմաստիճան։ Թափանցիկ թևիկների ետևում տեղադրված են Polychrome SYNC լուսադիոդներ, որոնք ստեղծում են բազմագույն լուսավորություն։ Striped Axial Fan տեխնոլոգիան ձևավորում է ինտենսիվ օդային հոսք՝ հավասարաչափ հովացման համար։ Ցածր ծանրաբեռնվածության դեպքում «0dB Silent Cooling» տեխնոլոգիայի շնորհիվ օդափոխիչները կանգ են առնում, և տեսաքարտն աշխատում է անաղմուկ։