ականջակալների հուսալի մագնիսական ամրացում պատյանում, երկու սարքով միաժամանակ օգտագործելու հնարավորություն
Քաշ
40 գ
Նկարագրություն
TWS ականջակալներ Technics EAH-AZ40G-K՝ ոճային դիզայնով և ներալիքային կառուցվածքով մոդել, որն ունի ցայտապաշտպանություն և թույլ կտա վայելել երաժշտությունը ցանկացած պայմաններում։ Իր կառուցվածքի շնորհիվ սարքն առանձնանում է ականջներում հուսալի ու հարմարավետ ֆիքսմամբ, ինչպես նաև ապահովում է պասիվ ձայնամեկուսացում աղմուկից։ Բացի այդ, ականջակալներն աչքի են ընկնում ձայնի բարձր որակով, ինչն ապահովվում է հաճախականությունների լայն տիրույթ ունեցող որակյալ դինամիկների շնորհիվ։ 6 թվային խոսափողների շնորհիվ մոդելը կարող է օգտագործվել նաև աուդիոզանգերի համար՝ թույլ տալով շփվել առանց սիրելի զբաղմունքից կտրվելու։
Technics EAH-AZ40G-K-ի միացումն այլ սարքերի հետ իրականացվում է Bluetooth-ի միջոցով, ինչն ապահովում է համատեղելիություն տարբեր սմարթֆոնների, պլանշետների, ԱՀ-ների և այլ սարքավորումների հետ։ Բացի այդ, էներգիայի ցածր սպառման և պատյանում ու հենց ականջակալներում տեղադրված տարողունակ մարտկոցների շնորհիվ այս մոդելն առանձնանում է նաև բարձր ինքնավարությամբ՝ ընդհուպ մինչև 16 ժ։ Աշխատանքի կառավարումն իրականացվում է անմիջապես միացված սարքի և բջջային հավելվածի կամ սենսորային կոճակների միջոցով։ Ականջակալների մատակարարումն իրականացվում է ֆիրմային տուփով՝ լիցքավորման մալուխի և ականջի ներդիրների հավաքածուի հետ միասին։