LG VC5420NNTG փոշեկուլը պատրաստված է մոխրագույն իրանով և աղբ հավաքելու համար օգտագործում է 1.3 լ ծավալով տարա։ Մոդելի առանձնահատկությունը «Էլիպս Ցիկլոն» համակարգի օգտագործումն է, որը մեծացնում է օդի հոսքի հզորությունն իրանի լայն մասում՝ օդից անջատելով փոշու մանր մասնիկները։ Սարքը մշակված է չոր մաքրման համար, օգտագործում է պողպատե հեռադիտակային խողովակ՝ ավելի հարմար մաքրման համար։ 5.3 մ երկարությամբ լարի հետ միասին խողովակը թույլ է տալիս մեծացնել մաքրման շառավիղը մինչև 8.3 մ։
LG VC5420NNTG-ի 2000 W մակարդակի հզորությունն ապահովում է ներքաշման բարձր ուժ։ Սարքը պաշտպանված է գերտաքացումից, հեշտ տեղաշարժման համար օգտագործում է մեծ անիվներ։ Փոշեկուլը համալրված է գլխադիրներով, ինչը նրան դարձնում է արդյունավետ տարբեր մակերեսների մաքրման համար։ Ստանդարտ է համարվում հատակի և գորգերի համար նախատեսված գլխադիրը, մակերեսները փոշուց և աղբից մաքրելու համար օգտագործվում է փոշու մաքրման գլխադիրը, իսկ ճեղքային գլխադիրն օգնում է հեռացնել աղբը դժվարամատչելի վայրերից։