Սև իրանով УРАЛ Молот 203 դյուրակիր աուդիոհամակարգը ցանկացած երեկույթ կդարձնի էլ ավելի բոցավառ՝ 2000 W հզորությամբ բարձր ձայնի և բազմագույն լուսավորության շնորհիվ։ Մոդելը նախատեսում է 3 բարձրախոս, ներառյալ 25.4 մմ տրամագծով բարձր հաճախականության բարձրախոսը և 203.2 միլիմետրանոց բարձրախոսը՝ բասի վերարտադրման համար։ Այդպիսի կառուցվածքը թույլ է տալիս սարքին ձայնը հեռարձակել 55-18000 Hz տիրույթում, ինչի շնորհիվ հնչող երաժշտական ստեղծագործության մեջ կկարողանաք լսել յուրաքանչյուր մանրուք։ ՄԴՖ-ից և պլաստիկից պատրաստված իրանը պաշտպանված է IP21 ստանդարտով, ուստի աուդիոհամակարգը խորհուրդ է տրվում օգտագործել տաք և չոր շինություններում կամ ծածկի տակ։
Խոսափողների միացման համար նախատեսված 2 մուտքերի շնորհիվ УРАЛ Молот 203 դյուրակիր աուդիոհամակարգը կարելի է օգտագործել կարաոկեի ռեժիմում։ Աուդիոազդանշանի աղբյուրին միանալու համար նախատեսված են գծային AUX մուտք, Bluetooth 5.0 տեխնոլոգիայի աջակցություն՝ մինչև 10 մ ազդեցության շառավղով, և քարտ ընթերցող սարք (card reader)։ Ռադիոյի սիրահարների համար առկա է ներկառուցված FM թյուներ։ 9000 mAh տարողությամբ կապարաթթվային մարտկոցի շնորհիվ աուդիոհամակարգը կարող է աշխատել մինչև 8 ժամ ինքնավար ռեժիմում։