HAIER HHY-Y53NVB ինդուկցիոն եփման մակերեսը համալրված է արգելափակման կոճակով, որը շատ տեղին կլինի տնային օգնականի ֆունկցիոնալին հասանելիությունը սահմանափակելու համար։ Մնացորդային ջերմության ցուցիչների շնորհիվ դուք հնարավորություն կունենաք ռացիոնալ ծախսել էլեկտրաէներգիան, քանի որ դրանք «կհուշեն», թե այրիչներից որը չի սառել տնային օգնականի անջատումից հետո։ Սենսորային տարրերով ներկայացված կառավարման վահանակը երաշխավորում է ակնթարթային մուտք դեպի սարքի ֆունկցիոնալը։
HAIER HHY-Y53NVB-ի առանձնահատկությունը հատուկ սենսորի առկայությունն է, որն ավտոմատ կերպով որոշում է սպասքի առկայությունը, որից հետո կարգավորում է սարքի ճիշտ աշխատանքը։ Ապակեկերամիկայից պատրաստված աշխատանքային վահանակը կայուն դիմակայում է բարձր ջերմաստիճանների կանոնավոր ազդեցությանը, ինչպես նաև անգերազանցելի հեշտությամբ մաքրվում է բազմաթիվ աղտոտումներից։