2000 Վտ հզորությամբ Timberk T-FH2000-H55MC ջերմաօդափոխիչը հարմար է մինչև 20 մ² մակերեսով սենյակի ջեռուցման համար։ Կարգավորման երկու ռեժիմները թույլ են տալիս սահմանել հարմարավետ ջերմաստիճան կամ արագ տաքացում 15°-ից մինչև 45° C միջակայքում։ Թայմերի միջոցով դուք կկարողանաք վերահսկել սարքի անջատման ճշգրիտ ժամանակը։ Մոդելը կարող է աշխատել օդափոխիչի ռեժիմով՝ ստեղծում է օդի շրջանառություն առանց տաքացման։ Ներկառուցված թերմոստատը պահպանում է սահմանված ջերմաստիճանը և թույլ չի տալիս գերտաքացում։ Իրանի վրա նախատեսված է դիսփլեյ։ Դրա վրա արտածվում է պատկեր, որը նմանակում է բուխարու բոցը։
Timberk T-FH2000-H55MC ջերմաօդափոխիչը պատրաստված է սյան տեսքով։ Այն ունի նեղ, ուղղահայաց իրան, որը կարելի է տեղադրել պատի մոտ, սահմանափակ տարածությունում։ Սարքը կարող է ավտոմատ կերպով պտտվել ավելի մեծ մակերես ընդգրկելու համար։ Վերևում նախատեսված է բռնակ տեղափոխման հարմարավետության համար։ Իրանը պաշտպանված է հոսանքահարումից և կարճ միացումից։ Սարքն ավտոմատ կերպով անջատվում է շրջվելու կամ գերտաքացման դեպքում։