Polaris PHB 1589AL բլենդերը բազմաֆունկցիոնալ սարք է, որն անփոխարինելի է խոհանոցում։ Բազմաթիվ կցորդների օգտագործման շնորհիվ այն ի վիճակի է փոխարինել մի քանի խոհանոցային սարքերի՝ կատարելով ցանկացած աշխատանք խոհանոցում։ Սարքի 1500 Վտ հզորությունն ապահովում է արագ և որակյալ արդյունք՝ անկախ օգտագործվող կցորդից։ Արագության ռեժիմի սահուն կարգավորումը թույլ է տալիս սարքը հարմարեցնել տարբեր մթերքների հետ աշխատելու համար․ ընդհանուր առմամբ նախատեսված է 30 արագություն։ Արագության ռեժիմի կարգավորման համար օգտագործվում է իրանի ծայրամասում գտնվող կարգավորիչը։
Polaris PHB 1589AL-ը պարունակում է կցորդների հավաքածու մթերքները մանրացնելու, հարելու և խառնելու համար։ Դրանք են՝ հարիչը, 2000 մլ ծավալով խոհանոցային կոմբայնը՝ մանրացման կցորդներով, բլենդեր-կցորդը, մաքրման հարմարանքը, կարտոֆիլաբլիթների պատրաստման կցորդը, 500 մլ ծավալով մանրացնող թասը։ Ընկղմվող կցորդներով հարմար աշխատելու համար օգտագործվում է բարձր չափիչ բաժակ։
Կցորդների դանակները պատրաստված են չժանգոտվող պողպատից և ունեն տիտանե ծածկույթ։ Դա թույլ է տալիս նրանց աշխատել 2 անգամ ավելի արդյունավետ՝ երկար պահպանելով սրությունը և ամրությունը։ Շարժիչը պաշտպանված է գերբեռնվածությունից և գերտաքացումից PROtect+ տեխնոլոգիայով։