Brother TN-213C լազերային քարթրիջը որակյալ ծախսվող նյութ է, որը երաշխավորում է տպագրության լազերային տեխնոլոգիայի աջակցությամբ տպիչի օպտիմալ աշխատանքը։ Քարթրիջը պարունակում է կապույտ գույնի թանաք, այդ պատճառով այն օպտիմալ գործիք է որակյալ գունավոր տպվածքներ ստանալու համար։ Դուք հնարավորություն կստանաք տպել բարձր կետայնությամբ՝ ստանալով առավելագույն հստակության, ինչպես նաև վառ ու հագեցած գույների տպվածքներ։
Brother TN-213C քարթրիջի տարողությունը համապատասխանում է 1300 էջի, ինչը բացառում է սպառողի ավելորդ ծախսերը։ Սա օրիգինալ քարթրիջ է, որն ապահովում է տպիչի համակարգի ներքին բաղադրիչների ներդաշնակ աշխատանքը, ինչը թույլ կտա նրան երկար ժամանակ անխափան ծառայել։ Քարթրիջը մշակված է Brother-ի այնպիսի տպիչներում տեղադրելու համար, ինչպիսիք են DCP-L3550CDW-ն, MFC-L3770CDW-ն և HL-L3230CDW-ն։