JBL CLIP 4 դյուրակիր բարձրախոսն իրենից ներկայացնում է պարզ և կոմպակտ լուծում երաժշտություն լսելու համար։ Մոդելը հագեցած է 5 Վտ հզորությամբ բարձրախոսով և աչքի է ընկնում հաճախականությունների լայն տիրույթով, ինչի շնորհիվ կուրախացնի ձեզ ամենատարբեր ժանրերի երաժշտության որակյալ նվագարկմամբ։ Սմարթֆոններին և այլ սարքերին միացումն իրականացվում է էներգաարդյունավետ Bluetooth 5.1 արձանագրության միջոցով՝ մինչև 10 մետր գործողության շառավղով։ Նվագարկման կառավարումը կարող է իրականացվել ինչպես սմարթֆոնից, այնպես էլ անմիջապես աուդիոսարքից։
JBL CLIP 4-ի իրանը պատրաստված է բարձրորակ պլաստիկից և աչքի է ընկնում ոճային դիզայնով։ Մոդելի կարևոր առանձնահատկությունն է IP67 ստանդարտով պաշտպանության առկայությունը, ինչը թույլ է տալիս օգտագործել տվյալ սարքն անբարենպաստ պայմաններում։ Հարմար տեղափոխման համար կառուցվածքում նախատեսված է պողպատե կարաբին։ Բարձրախոսի սնուցման համար օգտագործվում է ներկառուցված մարտկոց, որը կարող է ապահովել մինչև 10 ժամ աշխատանք 3 ժամ լիցքավորման դեպքում։ Մոդելը մատակարարվում է ֆիրմային տուփով՝ լիցքավորման մալուխով։