Ballu BWH/S 10 Omnium Uni O էլեկտրական ջրատաքացուցիչը համալրված է 10 լ տարողությամբ բաքով։ Մոդելը միանում է մեկ ջրառման կետի։ Այն հարմար է մեկ մարդու կողմից տեղային օգտագործման համար ամառանոցում կամ փոքր բնակարանում՝ ձեռքերը կամ սպասքը լվանալու համար։ Ջրատաքացուցիչն ունի 1.5 Վտ հզորություն և ապահովում է 0.8-ից մինչև 6 բար ճնշում։ Այն տաքացնում է ջուրը մինչև 75° C ընդամենը 29 րոպեում։ Էկո-ռեժիմում բոյլերը պահպանում է հարմարավետ ջերմաստիճան և միևնույն ժամանակ ծախսում է նվազագույն էներգառեսուրսներ։ Ջերմաստիճանի սահմանափակման գործառույթը կանխում է պատահական այրվածքները ծորակը բացելիս։
Ballu BWH/S 10 Omnium Uni O էլեկտրական ջրատաքացուցիչն ամրացվում է պատին։ Հաղորդակցուղիները սարքավորմանը մոտեցվում են վերևից և ներքևից։ Այսինքն՝ բլոկը կարելի է կախել լվացարանի վերևում կամ դրա տակ։ Ներսում տեղադրված է մագնեզիումային անոդ, որը կանխում է տաքացնող տարրի կոռոզիան։ Սարքն ունի պաշտպանություն գերտաքացումից և ճնշման կարգավորման փական։ Իրանի վրա նախատեսված է ինդիկացիա՝ տաքացմանը հետևելու համար։