ADATA XPG Lancer Blade օպերատիվ հիշողությունը նախատեսված է խաղային ԱՀ-ի արդիականացման համար։ Մոդուլի հիմքում 6000 MHz տակտային հաճախականությամբ DDR5 հիշողությունն է։ Դա ապահովում է ԱՀ-ի բարձր արտադրողականությունը բազմախնդիր ռեժիմում և ռեսուրսատար ծրագրերի բեռնման ժամանակ։ Մոդելն ապահովում է հիշողության արագացման այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են AMD EXPO-ն և XMP 3.0-ը։
ADATA XPG Lancer Blade-ն իրենից ներկայացնում է 16 GB ծավալով հիշողության սալիկ։ Նվազեցված առաջնային CL30 թայմինգի շնորհիվ այն արագ և առանց հապաղումների կատարում է հրամանները։ On-Die ECC գործառույթը շտկում է բիթային սխալները, նվազեցնում արատների թիվը՝ բարձրացնելով հիշողության հուսալիությունը։ Այն գործում է միայն DRAM միկրոսխեմայի ներսում։ Միկրոսխեման գերտաքացումից պաշտպանելու համար հիշողության սալիկի վրա տեղադրված է ռադիատոր։ Այն կլանում է ջերմությունը՝ նվազեցնելով խափանման վտանգը։