DARINA 33 606 At էլեկտրական սալօջախը պատրաստված է անտրացիտ գույնով՝ կառավարման պտտվող բռնակներով։ Սեղանի մակերևույթի նյութը ապակեկերամիկա է։ Սալօջախը հագեցած է ջեռոցի լուսավորությամբ, հարմար տնտեսական խցիկով, կարգավորվող հենակներով։ Սալօջախի չափսը 50x56x85 է։ Միաժամանակյա սպառվող հզորությունը՝ 6600 Վտ։ Աշխատանքային սեղանը հագեցած է տարբեր հզորության երեք էլեկտրական ապակեկերամիկական այրիչներով։ Ապակեկերամիկական եփման մակերևույթի հիմնական առավելությունը ջերմությունն աշխատանքային գոտով արագ և հավասարաչափ վերաբաշխելու ունակությունն է։ Ջեռոցի ծավալը 50 լ է։ Ջեռոցն ունի աշխատանքի 4 ռեժիմ, հագեցած է ջերմակարգավորիչով։ Դրոշմված ուղղորդիչների 4 զույգը թույլ է տալիս միաժամանակ տեղադրել մի քանի տապակ։ Սալօջախի լրակազմում ներառված են ցանց և ալյումինե տապակ։ DARINA տեխնիկան կօգնի տանը ստեղծել հարմարավետ և հաճելի մթնոլորտ։ Դուք կարող եք վայելել խոհարարական կերակրատեսակների պատրաստման դյուրինությունն առանց ավելորդ ծախսերի։