Candy NOVA CI 4A7E0AA-08 ներկառուցվող սպասք լվացող մեքենան տեղավորում է մինչև 14 սպասքի հավաքածու։ 2 հիմնական զամբյուղների բարձրությունը կարելի է կարգավորել մեծածավալ կաթսաներ կամ ոչ ստանդարտ իրեր տեղադրելու համար։ Մոդելում նախատեսված է առանձին տարա ճաշի պարագաների համար։ Սարքն ապահովում է լվացման 5 ծրագիր։ Ինտենսիվ ռեժիմն օգտագործվում է ուժեղ, բարդ աղտոտվածությունները մաքրելու համար։ Էկոնոմ տարբերակը թույլ է տալիս 35 րոպեում ստանալ մաքուր սպասք։ Դուք նաև կարող եք գործարկել մեքենան կիսով չափ բեռնվածությամբ։ 9 ժամվա թայմերի օգնությամբ կարող եք հետաձգել մեկնարկը և ստանալ սպասքը որոշակի ժամի։
Candy NOVA CI 4A7E0AA-08 ներկառուցվող սպասք լվացող մեքենան ունի մասնակի պաշտպանություն արտահոսքից։ Ճկափողի պատռվելու դեպքում սարքավորումն ավտոմատ կերպով կդադարեցնի ջրի մատակարարումը։ Ցիկլի ավարտից հետո սարքը ձայնային ազդանշան կարձակի և կբացի դռնակը լրացուցիչ չորացման համար։ Ցանկության դեպքում ձայնը կարելի է անջատել։ Վահանակի լուսային ցուցիչները կտեղեկացնեն ջրում աղերի և ողողիչի առկայության մասին։ Աշխատանքի ընթացքում մեքենան արձակում է 42 դԲ-ին հավասար աղմուկ։ Դա կարելի է համեմատել հանգիստ երաժշտության հետ։ Սովորաբար նման ձայնը սենյակում գտնվող մարդկանց մոտ ուժեղ անհարմարություն չի առաջացնում։