Շագանակագույն ուսապարկ INGCO HBP01028-ը նախատեսված է գործիքներ պահելու համար։ Այն ունի 2 հիմնական և 2 կողային բաժանմունք, ինչպես նաև 1 դիմային գրպան ավելի մանր իրերի համար։ Առկա է նաև լրացուցիչ բաժանմունք մեջքի հատվածում։ Հիմնական բաժանմունքները փակվում են շղթայով։ INGCO HBP01028 ուսապարկը պատրաստված է պոլիեսթերից, որն աչքի է ընկնում մաշվածակայունությամբ և ամրությամբ։ Նյութը նաև վանում է կեղտը։ Ուսապարկն ունի 28 լ ծավալ և դիմանում է մինչև 8 կգ ծանրաբեռնվածության։ Ուսապարկի տեղափոխման հարմարավետության համար նախատեսված է բռնակ։