Սուբլիմացիոն ֆոտոթուղթ Revcol A4 սուբլիմացիոնը թույլ կտա ցանկացած պատկեր փոխանցել տեքստիլ արտադրանքների (մայկաներ, շապիկներ), ինչպես նաև բաժակների վրա՝ ջերմատպագրության միջոցով։ Դրա համար նախ պատկերը փոխանցվում է հենց թղթի վրա թանաքային տպիչի օգնությամբ։ Թղթի ծակոտկեն կառուցվածքն ապահովում է թանաքի ակնթարթային ներծծում, ինչի շնորհիվ պատկերը ստացվում է առավելագույնս հստակ։ Թանաքի քսվելը, ճաքճքելը և գծերի առաջացումը լիովին բացառված են։
Սուբլիմացիոն ֆոտոթուղթ Revcol A4-ը բավականաչափ խիտ է (100 գ/մ²), ինչը ենթադրում է դրա հետ աշխատանքի հարմարավետություն։ Այն հեշտությամբ ծալվում է անհրաժեշտության դեպքում, սակայն դրա դեֆորմացիան բացառված է։ Մեկ փաթեթում կա A4 ֆորմատի սուբլիմացիոն ֆոտոթղթի 100 թերթ։ Դրանք պետք է պահել միայն փաթեթում և հանել անմիջապես օգտագործելուց առաջ։ Անհրաժեշտ է նաև, որպեսզի պահպանվի առնվազն 30% խոնավություն այն սենյակում, որտեղ դրված կլինի ֆոտոթուղթը։ Դա թույլ կտա նրան պահպանել իր բոլոր որակները և ապահովել տպագրության բարձր որակ։