Electrolux LIB60424CK ինդուկցիոն եփման մակերեսն ունի 3.6 կՎտ հզորությամբ եփման 4 գոտի։ Կոնֆորկաների կառավարման սենսորային վահանակը գտնվում է մակերեսի աջ մասում՝ առջևից։ Տաքացման աստիճանական կառավարումը թույլ է տալիս սահուն և ճշգրիտ սահմանել անհրաժեշտ ջերմաստիճանը։ Յուրաքանչյուր կոնֆորկայում ներկառուցված են մնացորդային ջերմության ինդիկատորներ։ Դրանցով կարելի է որոշել պանելի վիճակը։ Այս գործառույթը սարքի շահագործումը դարձնում է անվտանգ։
Electrolux LIB60424CK մակերեսը պատրաստված է ապակեկերամիկայից։ Անվտանգության համար ներդրված են հատուկ գործառույթներ։ Դրանք են կառավարման արգելափակումը, երեխաներից պաշտպանությունը, ավտոմատ անջատումը։ Սպասքի առկայության ճանաչման շնորհիվ սարքը խնայում է էլեկտրաէներգիան։ Եթե սպասքը հեռացվի կոնֆորկայից, այն անջատում է ջերմության մատակարարումը։ Ինդուկցիոն տեխնոլոգիան PowerBoost գործառույթի հետ միասին թույլ են տալիս կոնֆորկաներին տաքանալ ավելի արագ։