Redmond RMC-M95 մուլտիեփիչը հիանալի ձեռքբերում կլինի այն օգտատերերի համար, ովքեր խոհանոցում մեծ քանակությամբ ազատ տարածություն չունեն, քանի որ այս սարքը կարողացել է իր մեջ միավորել խոհանոցային տեխնիկայի միանգամից մի քանի ներկայացուցիչների ֆունկցիոնալությունը։ Այս մոդելի օգնությամբ դուք կկարողանաք թխել, տապակել, շոգեխաշել, եփել, պատրաստել տարատեսակ աղանդերներ, ձավարեղեն, շիլաներ և նույնիսկ թխել հաց։ Մուլտիեփիչն ունի այս տեխնիկայի համար բավականին տարածված գունավորում. կորպուսը ձևավորված է արծաթագույն-սև երանգներով։
Redmond RMC-M95 մուլտիեփիչն ունի 1000 Վտ հզորություն և հագեցած է 5 լ ծավալով չկպչող կերամիկական ծածկույթով թասով։ Կառավարումն իրականացված է սենսորային վահանակի տեսքով, կառուցվածքում առկա է նաև էկրան, որն արտացոլում է սարքի աշխատանքի տարբեր պարամետրերը։ Ընդհանուր առմամբ օգտատիրոջ ընտրությանն է տրամադրված պատրաստման 17 ավտոմատ ծրագիր, ինչպես նաև առկա են պատրաստման ճկուն կարգավորումներով 28 ծրագրեր։ Որպեսզի ձեր գալուն պես մուլտիեփիչն արդեն պատրաստած լինի ուտեստը, դրանում կա հետաձգման թայմեր՝ առավելագույնը 24 ժամ ժամանակով։