թղթե ֆիլտրեր, չժանգոտվող պողպատից ֆիլտր-ցանց 58մմ, խոզանակ, ֆիլտր բաժինների համար, տեմպեր, հոլդեր, փաստաթղթեր, պիտչեր, սուրճի հարթեցուցիչ, օդային բարձիկների հեռացման մերսիչ
Լրացուցիչ
պիտչեր 350 մլ
Չափսեր և քաշ
Լայնություն
32.5 սմ
Բարձրություն
43 սմ
Խորություն
33.5 սմ
Քաշ
10.8 կգ
Նկարագրություն
FELFRI Gourmet FCM-005 ավտոմատ սուրճի մեքենան պատրաստված է չժանգոտվող պողպատից և ալյումինից ամուր իրանով։ 20 բար ճնշմամբ ULKA պոմպն ապահովում է աղացած և հատիկավոր սուրճի կայուն էքստրակցիա, բացահայտում ըմպելիքի համն ու բույրը, ստեղծում խիտ փրփուր։ Միմյանցից անկախ երկու թերմոբլոկների շնորհիվ սուրճը պատրաստվում է և կաթը հարվում է միաժամանակ՝ առանց ջերմաստիճանի կորստի։ Աղացման աստիճանի կարգավորման 25 մակարդակ ունեցող սրճաղացը երաշխավորում է սուրճի հատիկների հավասարաչափ աղացում և աղացման ինտենսիվության սահուն կարգավորում։
Ձեռքի կապուչինատորն ազատ պտտվում է 360°-ով և կաթից խիտ փրփուր է ձևավորում կապուչինոյի ու այլ ըմպելիքների համար։ Ջրի հանովի թափանցիկ տարրան ունի 2.6 լ ծավալ և չի պահանջում հաճախակի լցոնում։ Հարթակի վրա բաժակների նախնական տաքացման գործառույթը կանխում է ըմպելիքի սառչելը մատուցումից հետո։ FELFRI Gourmet FCM-005 սուրճի մեքենան հագեցած է սենսորային էկրանով՝ պարամետրերի ճշգրիտ կարգավորման և վիզուալ վերահսկման համար։ Ավտոմատ դեկալցինացիայի համակարգը հեռացնում է կրային նստվածքը տաքացնող տարրից, խողովակներից և բոյլերից։