Ippon IP12-14 ԱՇԱ-ի (UPS) կուտակիչ մարտկոցը սարք է, որի խնդիրն է հոսանք մատակարարել անխափան սնուցման կայանքներին՝ հիմնական կամ այլընտրանքային։ Մարտկոցի կիրառման ոլորտն է տեխնոլոգիական սարքավորումները, պահպանության, հակահրդեհային, հեռահաղորդակցական համակարգերը, համակարգչային տեխնիկան և ՀԴՄ-ները։ Ընդհանուր առմամբ, այն ամենը, ինչին անհրաժեշտ է անխափան սնուցում։ 14 Ա·ժ մարտկոցի տարողությունն է, 12 Վ ելքային լարումը, 270 Ա պարպման առավելագույն հոսանքը։ Մարտկոցն արագ է լիցքավորվում և չունի հիշողության էֆեկտ, այնպես որ նույնիսկ արագ պարպման դեպքում արագ կվերականգնի աշխատունակությունը։
Ippon IP12-14-ը հերմետիկ կապարաթթվային սարք է, կոմպակտ և թեթև՝ 4.2 կգ քաշով, ինչը հեշտացնում է դրա տեղափոխման հնարավորությունը։ Հարվածակայուն իրանը բացառում է սարքը վնասելու հնարավորությունը, արտահոսքի ռիսկը հասցված է նվազագույնի։ Ֆունկցիոնալության համար առանց հետևանքների մարտկոցը կարող է պահպանվել -15 °C-ից մինչև 40 °C ջերմաստիճանում։